Թիվ 77 երթուղին սպասարկող «Գազելի» հարբած վարորդը հեռացվել է աշխատանքից. Լևոն Սարդարյան

Քաղաքապետի խոսնակ Լևոն Սարդարյանն անդրադարձել է թիվ 77 երթուղում տեղի ունեցած միջադեպին: Նա ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է.

 

«Հարգելի գործընկերներ: Քանի որ բնական հետաքրքրություն կա՝ կապված թիվ 77 երթուղում տեղի ունեցած միջադեպի հետ (պարեկային ոստիկանության ստուգման արդյունքում պարզվել է, որ վարորդը հարբած է), և որպեսզի ստիպված չլինենք առանձին-առանձին պատասխանել բոլորիդ հարցերին, տեղեկացնում եմ, որ վարորդը հեռացվել է աշխատանքից և զրկվել է վարորդական իրավունքից»,-նշել է Սարդարյանը:

 

Հիշեցնենք` 77 համարի «Գազելի» վարորդը եղել է խմածության ամենաբարձր աստիճանում

Քաղաքականություն

Պատահարներ