Ինչո՞ւ հանեցին Պարեկային ծառայության պետին. Իոաննիսյանի կոշտ գրառումը

 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրում է․ «Ինչո՞ւ հանեցին Պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանին:


Որ Պարեկային ծառայությունը լինի հին ԳԱԻ-ի պես. երբ «Համմերի» ծակված-ուռած վարորդը ոստիկանից փող պահանջի՝ ոստիկանը մեջով պտտվի ու չտեսնելու տա: 
Որ պարեկները հանցավորության դեմ չպայքարեն այնպես, որ մնացած համակարգի ապիկարությունը երևա: 
Որ պարեկները աչք փակեն այլ ոստիկանների ու ուժայինների կողմից երթևեկության կանոնների խախտման վրա: 
Որ պարեկայինում կարողանան ԽԾԲ-ով մարդկանց նշանակեն ու կոչումներ տան: 
Որ պարեկը ոչ թե օրենքով գործող ինքնուրույն սուբեկտ լինի, այլ համակարգի/վերադասի ճորտը: 
Որ միջազգային հանրությունը ձեռքերը լվա ու ոստիկանության իրական ռեֆորմի տեղը միայն ֆասադ ու աշխատավարձ փոխվի»:

 

 Հիշեցնենք, որ Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Auroranews.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին ՆԳՆ լրատվության վարչությունից։

 

Հարցին՝ ազատվել է, թե ազատել են, լրատվության վարչությունից հայտնեցին, որ այլ մանրամասներ չեն կարող հաղորդել: Անպատասխան մնաց հարցը, թե արդյոք ազատումը պայմանավորված է եղել փետրվարի 10-ին Երևանի կենտրոնում անորսալի Hummer-ի վարորդի արկածներով և պարեկների գործողություններով:

Քաղաքականություն