Բայդենի մոտ սկլերոզ չկա. ԱՄՆ նախագահի բժիշկ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի տառապում սկլերոզով կամ նյարդաբանական որևէ խանգարումով, ասել է ամերիկացի առաջնորդի բժիշկը։

 

«Չափազանց մանրամասն նյարդաբանական հետազոտությունը կրկին վստահեցրել է, որ ուղեղի կամ այլ նյարդաբանական խանգարումների, ինչպիսիք են ինսուլտը, ցրված սկլերոզը, Պարկինսոնի հիվանդությունը կամ աճող կողային սկլերոզը, որևէ ցուցում չկա»,- նշվում է բժշկի զեկույցում, գրում է RT-ն։

 

Նշվում է, որ Բայդենի երկու ոտքերում էլ նկատվում է պերիֆերիկ նևրոպատիա։

 

Երբեմն Միացյալ Նահանգների նախագահի մոտ նկատվում են գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսի ախտանիշներ։

Քաղաքականություն