ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ փրկարարները Թուրքիայից վերադարձան Հայաստան Մարգարայի կամրջով

Այս գիշեր Թուրքիա մեկնած հայ փրկարարները վերադարձան Հայաստան. նրանք սահմանը հատեցին Մարգարայի կամրջով: Հայ փրկարարների 27 հոգանոց խումբը  9 օր շարունակ  աշխատեց երկրաշարժից տուժած Թուրքիայի Ադիյաման քաղաքում: 

Նրանք 760 կմ ճանապարհ էին կտրել` հասնելով Մարգարայի կամուրջ: Փրկարարների խմբին դիմավորեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, որը շնորհակալություն հայտնեց փրկարարական խմբին` կատարած աշխատանքի համար:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը 29 փրկարար է ուղարկել Սիրիա, 27–ը՝ Թուրքիա։ Նրանք աջակցեցին երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին։

Քաղաքականություն