Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Գավառի, Մարտունիի, Ջերմուկի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում, Շինուհայր-Տաթև ավտոճանապարհին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։

 

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

 

Սպիտակի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

 

Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհներին, Գավառի, Սիսիանի (Զանգեր կոչվող հատված) տարածաշրջաններում բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Քաղաքականություն