ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիեզերքը, Խուստուփը և մոլորակի շարժը` մեկ տեսանյութում

 Ինչպե՞ս նկարել տիեզերքը երկիր մոլորակից այնպես, որ զգացվի, որ մոլորակն է պտտվում, ոչ թե տիեզերքն է շարժվում: Այս մասին գրել է Cosmo Deus հայկական ֆեյսբուքյան էջն ու հրապարակել տեսանյութ:

 

«Հարկավոր է ունենալ պտտվող շարժիչ, որը կպպտվի երկիր մոլորակի առանցքի շուրջ: Դրա համար վերցնում ենք լազեռ, տեղադրում ենք շարշիժի վրա ուղիղ անկյան տակ, եւ ուղղում ենք հյուսային աստղի ուղղությամբ («Փոքր արջ» - ի համաստեղության ծայրի աստղ):

Քանի որ երկիր մոլորակը իր առանցքի շուրջ շարժվում է 360 աստիճան ~24 ժամում արագությամբ: 360/24-ի ստացնում ենք ժամում 15 աստիճան արագություն:

Գծային շարժմանը տալիս ենք արագացում եւ դանդաղացում:

Շրջանաձեւ շարժումը պետք է լինի գծային, անփոփոխ արագացմամբ:

 

Ու 4 ժամ նկարելուց հետո վազում ենք տեսախցիկի մոտ, դադարեցնում ենք նկարահանումը: Անսպասելի ուժեղ քամիների պատճառով հավաքում ամեն ինչ փախնում տուն ու էքսպերիմենտով կիսվում հանրության հետ»,- գրված է հրապարակման տակ:

 

Քաղաքականություն