384 ժամ անց փլատակներից հանել են 90-ամյա կնոջն ու նրա 70-ամյա որդուն


Թուրքիայում երկրաշարժից 384 ժամ անց փլատակներից հանել են 90-ամյա կնոջն ու նրա 70-ամյա որդուն։ Այս մասին տեղեկացնում են տեղական լրատվականները։ 

 

Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:

 

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 42310-ի։ 

Քաղաքականություն