Ֆրանսիան ի գիտություն է ընդունել ՄԱԿ-ի դատարանի որոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ

Ֆրանսիան պատշաճ կերպով ի գիտություն է ընդունել ՄԱԿ Միջագային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը՝ կապված Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի հետ, ասվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։

 

Նշենք, որ մինչեւ վերջնական որոշման կայացումը, Դատարանը Ադրբեջանին խնդրել է ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ապահովելու համար։

 

«Ֆրանսիան կրկին հայտարարում է իր անսասան աջակցությունը Միջազգային դատարանին եւ նրա որոշումների, ներառյալ այդ ժամանակավոր միջոցների պարտադիր բնույթը»,- նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ