Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է

Փետրվարի 26-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

 

Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ»-ը:

 

Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Քաղաքականություն