Բողոքի ակցիա` ՊԵԿ-ի դիմաց. ոստիկանական ուժեր են կենտրոնացվել

 ՊՆ նախկին շենքում բնակություն հաստատած քաղաքացիներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՊԵԿ-ի դիմաց։ Նշենք, որ ոստիկանությունը օրերս գործողություններ էր իրականացնում ՊՆ նախկին մասնաշենքում, կային բազմաթիվ բերման ենթարկվածներ։ Նշվում է, որ ոստիկանական ուժեր են բերվել ՊԵԿ-ի շենքի մոտ:

 

Հիշեցնենք, որ Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին շենքի բնակիչները տևական ժամանակ է պայքարում են տան համար, քանի որ վերջիններիս ստիպել են լքել շենքը, որովհետև այն փոխանցվել է Պետեկամուտների կոմիտեի հաշվեկշռին։ 

Ընդգծենք, որ բնակիչներն ամիսներ առաջ ծանուցվել են շենքը լքելու մասին, սակայն նրանք պնդում էին, որ գնալու տեղ չունեն և մոտ 150 ընտանիք երեխաների հետ դրսում է հայտնվելու։ 

 

Ավելի վաղ հայտնել էր, որ ՊՆ նախկին շենքում բնակվող ընտանիքներից 12-ը տեղափոխվել են հանրակացարաններ, բնակիչների մի մասը չի համաձայնվել  այդ պայմաններում ապրել, մյուս մասն էլ կեցության այլ տարբերակ ունի։

Քաղաքականություն