Փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է

Երևանում ազոտի երկօքսիդը 1.1 անգամ գերազանցում է թույլատրելի նորման Հայաստանի երկու քաղաքներում՝ Արարատում և Հրազդանում,  փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է։  

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2022 թվականի դեկտեմբերին Արարատում փոշու խտությունը թույլատրելի սահմանը գերազանցել է 1.3 անգամ, Հրազդանում՝ 1.6 անգամ:  

 

Երևանում էլ ազոտի երկօքսիդի պարունակությունը 1.1 անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: 

 

Ֆեյսբուքյան օգտատեր Զոհրապ Եգանյան, անդրադառնալով այս թեմային, ահազանգում է`  նշելով, որ շինարարական աշխատանքները չարիք են դառնալու.

 

«Առավոտյան մեքենաների վրա նստած փոշին լուրջ ահազանգ է, որ շինարարական բումն այս տեմպերով չարիք է բնակչության առողջության համար: Ամբողջական թաղամասերում նույնիսկ պահպանվում է կարմիր ավազը, որը շաղ են տվել մերկասառույցի վրա, այն արդեն հալվել է, բայց ավազը մնացել է փողոցում: Վառ օրինակներ տեսնելու համար կարող եք գալ Ավան, եթե ուզում եք տեսնել թաղապետարան-շինարար համատեղ քաղաքացիների հարմարավետության վրա թքած ունենալ, նորից կարող եք գալ Ավան, էքսկուրսիայի:

 

Ես ներողություն եմ խնդրում բարեխիղճ շինարարներից, բայց այս տեմպերով շարունակվելու դեպքում շինարարությունը Հայաստանում կսկի ասոցացվել փնթիության, փոշու, կեղտի ու անհարմարության հետ, շինարարական տեխնիկան կորած է փոշու մեջ, բետոնխառնիչները իրենց հետևից թողնում են շաղախի մնացորդներ, որոնք քարանում ու անանցանելի են դարձնում ամբողջական փողոցներ (Եկեք Նորք, Էրեբունի ևն): Տղեք, Կոմիտասում այդ աստիճանի խիտ շենքերի շինարարությունը աղետի է հանգեցնելու, շարժվելու տեղ չկա էլ, այգի կառուցեք, դպրոց ու մանկապարտեզ բացեք, հոմ շինթույլտվություններով չի՞ զարգանալը: Քաղաքը հարմար դարձրեք, վերգետնյա տրանսպորտի մասին մտածեք, այլևս ապրելն է դառնում անհնար: Կյանքի տարածություն թողեք:

 

Հ.Գ Ավան, Ֆուտբոլի ակադեմիայի դիմաց անցած տարվանից ասֆալտը քանդել, իբր լցրել ու գնացել են, հատված կա, որ մեքենաները ստիպված հանդիպակած հատված են դուրս գալիս,թաղապետարանը ամեն զանգին ասում է ամսվա վերջ: Չեմ հասկանում, մի օր Ավանի թաղապետը չի եկել էդ հատված ու չի՞ զարմացել, քանդելու, ապա հին տեսքին բերելու թղթերը չի՞ ուզել»:

Քաղաքականություն