ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա Ստամբուլում. նրանք դժգոհ են երկրաշարժից տուժածներին ցուցաբերվող օգնությունից

Երեկ երեկոյան Ստամբուլում բողոքի ակցիա է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական TELE 1 հեռուստաալիքը, քաղաքացիները դժգոհ են երկրաշարժից տուժածներին ցուցաբերվող օգնությունից, մասնավորապես` թուրքական Կարմիր մահիկի գործողություններից։

 

Կազմակերպությունը խիստ քննադատության է ենթարկվել վրաններ վաճառելու համար։ Այդ վրանները տեղափոխվել և տեղադրվել են երկրաշարժից տուժած շրջաններում։

 

Հանրահավաքի կազմակերպիչների թվում են Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ներկայացուցիչները։ Ակցիայի անցկացման վայր են բերվել ոստիկանության ուժերը։ Կուսակցության տվյալներով՝ իրավապահներն ավելի քան 100 մարդու են բերման ենթարկել։

 

Բերման ենթարկելու մասին լուրերը ստանալուց հետո Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ Էրքան Բաշի հետ կապ է հաստատել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն և նրա հետ քննարկել իրավիճակը։

 

 

 

Քաղաքականություն