ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստամբուլ-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացու մոտ ադամանդանման քարեր են գտել․ ՊեԿ 

ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունում օրերս  հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ 

 

Ստամբուլ-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին  ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում հատել է «Կանաչ» ուղու մուտքի գիծը, որը համարվում է մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված հայտարարություն։ Մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալով` քաղաքացու կողմից «Կանաչ ուղի» մաքսային հսկողության գոտու ելքի գիծը հատելուց հետո, մաքսային ծառայողները քաղաքացուն ուղեկցել են «Կարմիր ուղի» հսկողության գոտի:

 Տվյալ քաղաքացին ենթարկվել է մաքսային հսկողության: Արդյունքում նրա գրպաններից հայտնաբերվել է 6  պոլիէթիլենային փաթեթվածք՝  լցված ադամանդանման քարերով՝ ընդհանուր 14 գրամ քաշով: Նրա մոտ առկա է եղել նաև 1 փաթեթ՝ լցված ադամանդանման քարերով՝ ընդհանուր 29 գրամ քաշով և 3 դատարկ այլ փաթեթ։ Հայտնաբերված ադամանդանման քարերի ընդահանուր քաշը կազմել է շուրջ 43 գրամ:  Կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 316-րդ հոդվածով։ Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար` գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն:

Քաղաքականություն