Մեքսիկայում զինված անձինք առևանգել են լրագրողին

 27-ամյա թղթակից Ռիկարդո Վիլանուևան առևանգվել է զինված անձանց կողմից, և նրա գտնվելու վայրը հայտնի չէ, ասել են նրա գործընկերները: Այս մասին հայտնում է РИА Новости-ին: 

«Լրագրող Ռիկարդո Վիլանուևան իր առևանգումից 15 ժամ անց կապի մեջ չի մտել:  Հրացաններով գլխարկավոր մարդիկ բռնել են մեր ոստիկանության քրոնիկոն թղթակցին, երբ նա վերանորոգում էր իր մոտոցիկլետը Լազարո Կարդենաս թաղամասի Ագրիկուլտուրա փողոցում գտնվող արհեստանոցում», – ասում է պարբերականի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում։ 

Ըստ լրատվամիջոցի` մարզային ոստիկանությունից հայտնել են, որ կազմակերպել են որոնողական աշխատանքներ, որի շրջանակներում առանցքային ճանապարհներին իրականացվում են տրանսպորտային միջոցների շուրջօրյա ստուգումներ։ 

Առևանգվածի հայրը՝ Խեսուս Վիլանուևան, լրագրողներին ասել է, որ իր որդին տեղի ոստիկանությունից նախազգուշացում է ստացել առևանգումից անմիջապես առաջ, որ իրեն կարող են առևանգել։ 

Ըստ Articulo 19-ի՝ 2022 թվականին Մեքսիկայում սպանվել է 12 լրագրող՝ կրկնելով 2017 թվականի ռեկորդային թիվը։ Չորս տարում 37 լրատվամիջոցի աշխատակից է սպանվել:

Քաղաքականություն