Իսրայելն Ադրբեջանին 120 մլն դոլար արժողությամբ արբանյակներ կմատակարարի

Առաջիկայում Իսրայելի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններից մեկն Ադրբեջանին 120 մլն դոլար արժողությամբ երկու արբանյակ կմատակարարի։

Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտնել է իսրայելցի լրագրողը, որն ապրիլի 18-19-ին ուղեկցել է Իսրայելի արտգործնախարար Քոհենին Ադրբեջան կատարած այցի ժամանակ և դրա արդյունքների վերաբերյալ նյութեր հրապարակել՝ հղում անելով նախարարի գրասենյակին և իսրայելական իրավապահ մարմինների աղբյուրին։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը կորցրել է իր առաջին հեռահար դիտորդական՝ «Azersky» արբանյակը։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ