Ադրբեջանը հասկանում է միայն ուժի լեզուն. Ֆրանսիացի սենատորը՝ Տեղ գյուղում

«Մենք պատրաստ պիտի լինենք Հայաստանին տրամադրել անհրաժեշտ միջոցներ իր ինքնիշխան տարածքը պահպանելու համար», - հայտարարել է Ֆրանսիայի Վանդեի սենատոր, հանրապետականների խմբակցության նախագահ Բրունո Ռետայոն Սյունիքի Տեղ գյուղում։

 

Այսօր նրա գլխավորած պատվիրակությունը Տեղ գյուղում էր՝ իրավիճակին ծանոթանալու նպատակով։ Ֆրանսիացի պաշտոնյաները անընդունելի են համարել Ադրբեջանի ոտնձգությունները Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ։

 

«Վերադառնալով Ֆրանսիա՝ մենք առաջնահերթ մեր ազդեցությունը պիտի գործենք և՛ Ֆրանսիայի նախագահի մակարդակով, և՛ Ֆրանսիայի կառավարության մակարդակով։ Այս անգամ մենք դիմելու ենք պատժամիջոցների կիրառման պահանջով: Միջազգային հանրությունը պետք է պատշաճ ձևով արձագանքի Արցախում և Հայաստանի սուվերեն տարածքում տեղի ունեցող իրադարձություններին։

 

«Պետք է Հայաստանում տեղակայվեն խաղաղապահ միջանցիկ զորքեր, որովհետև Ադրբեջանը հասկանում է միայն ուժի լեզուն, որովհետև Ադրբեջանը պետք է հասկանա, որ այստեղ իր դեմ լինելու է ուժային դիմադրություն, միայն այդ պարագայում հնարավոր կլինի երկարաժամկետ խաղաղություն հաստատել Հայաստանում և Արցախում»,- ասել է սենատորը: 

Պատահարներ