Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման ու Բաքվի պարտավորությունների մասին

Ֆրանսիան ցավում է Լաչինի միջանցքի նոր երթուղու մուտքի մոտ Ադրբեջանի կողմից հսկիչ-անցագրային կետի ստեղծման կապակցությամբ, ինչը հակասում է հրադադարի մասին համաձայնագրերի շրջանակում ստանձնած պարտավորություններին և վնաս հասցնում բանակցային գործընթացին: Այս հայտարարությունը տարածել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը։ 


Ադրբեջանական կողմը երեկ փակել է Հակարի գետի կամուրջը։ Փաստացի այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ անցագրային–կետ է տեղադրել։ 


«Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները և կիրառել միջազգային դատարանի` փետրվարի 22-ի որոշման մեջ նշված միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր ուժ ունեն», - ընդգծել է Ֆրանսիայի ԱԳՆ–ն։ 
Գերատեսչությունը կրկին կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը երկու ուղղություններով և ապահովել գազի ու էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը: 

 

Պատահարներ