ՌԴ ԱԳՆ հայտարարությունը՝ ուղղված Բաքվին և Երևանին

Մենք մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում, հայ-ադրբեջանական շփման գծում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի  պատասխանատվության գոտում, ինչպես նաև պաշտոնական Բաքվի և Երևանի միջև երկխոսության վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

 

«Ծայրահեղ մտահոգությամբ ենք արձանագրում, որ աճել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ու տարաբնույթ միջադեպերը, որոնց հետևանքով երկու կողմերը պարբերաբար զոհեր են ունենում։ Ոչ պակաս վտանգավոր ենք համարում Ադրբեջանի և Հայաստանի հանրային տարածքում մեղադրական և ագրեսիվ հռետորաբանության աճը։ Ապրիլի 23-ի իրադարձությունների վերջին զարգացման համատեքստում հատկապես նշում ենք ցանկացած միակողմանի քայլի անընդունելիությունը, որը խախտում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական դրույթները, անկախ նրանից խոսքը Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխություն մասին է, թե դրա նպատակային ​​օգտագործման մասին, որոնք չեն համապատասխանում խաղաղության օրակարգին։

Կոչ ենք անում կողմերին անհապաղ վերադառնալու առկա պայմանավորվածություններին։ Մենք ելնում ենք այն նախադրյալից, որ ցանկացած պարագայում տեղի բնակչությունը չպետք է տուժի և նրանց կենսագործունեության համար չպետք է խոչընդոտներ չստեղծվեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

ՌԴ ԱԳՆ-ում կարծում են, որ ծագած խնդիրների մեծ մասը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների վրա հիմնված բանակցային գործընթացի երկարամսյա պարապուրդի և առաջընթացի բացակայության հետևանք է․

 

 «Հուսով ենք, որ Բաքուն և Երևանը քաղաքական կամք կդրսևորեն և մոտ ապագայում կկարողանան հաղթահարել այդ բացասական միտումը:

Ռուսական կողմը պատրաստ է բոլոր անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել իր մտերիմներին՝ Ադրբեջանին և Հայաստանին, ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ «գետնի վրա»՝ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության մասնակցությամբ։

Մենք նաև զգուշացնում ենք արտաքին արևմտյան խաղացողներին և տեղական ռուսաֆոբ տարրերին, որոնք աշխատում են իրենց պատեհապաշտ օրակարգի վրա, չանել իրավիճակը սրելու փորձեր, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ նվաստացնող արշավ իրականացնելով»,- նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ