Samsung-ն արգելել է աշխատակիցներին օգտագործել ChatGPT աշխատանքային սարքերում․ Bloomberg

Samsung Electronics-ը աշխատակիցներին արգելել է աշխատանքային սարքերում օգտագործել չաթ-բոտեր, ինչպիսին է ChatGPT-ն, ներքին աղբյուրի կոդի արտահոսքից հետո, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով հուշագրին։ 


«Նոր կանոններն արգելում են գեներատիվ AI համակարգերի օգտագործումը ընկերությանը պատկանող համակարգիչների, պլանշետների և հեռախոսների, ինչպես նաև ներքին ցանցերի վրա», - նշվում է նյութում: 

Անձնական սարքերում արհեստական ​​ինտելեկտն օգտագործող աշխատակիցներին խնդրել են չհրապարակել ընկերության հետ կապված տեղեկատվություն համակարգերում: 

Մարտի վերջին արհեստական ​​ինտելեկտի ոլորտի հազարից ավելի փորձագետներ, այդ թվում՝ ձեռնարկատեր Իլոն Մասկը, կոչ արեցին դադարեցնել նեյրոնային ցանցերի ուսուցումը։

Քաղաքականություն

Պատահարներ