Մեսսին կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում. AFP

Հաջորդ մրցաշրջանում Լիոնել Մեսսին հանդես կգա Սաուդյան Արաբիայում, տեղեկացնում է Agence France-Presse-ը, գրում է armsport.am-ը:

 

Ինչպես հայտնում է AFP-ն՝ մեջբերելով բանակցություններին ծանոթ աղբյուրին, հարձակվողի՝ Սաուդյան Արաբիայի ակումբ տեղափոխելու գործարքը փակված է։ Արգենտինացին հաջորդ մրցաշրջանից կխաղա Մերձավոր Արևելքում։

 

Նույն աղբյուրը ֆուտբոլիստին առաջարկվող պայմանագրի գումարը «հսկայական» է անվանել (ըստ ԶԼՄ-ների՝ 300-400 մլն եվրո)։ Ի պատասխան AFP-ի հարցմանը՝ ՊՍԺ-ն չի մեկնաբանել այս տեղեկությունը և պարզապես հիշեցրել է, որ Մեսսիի պայմանագիրն ուժի մեջ է մինչև հունիսի 30-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսսին ընդունել է սաուդյան «Ալ-Հիլալ» ակումբի առաջարկը: Այս մասին հայտնել էր El Chiringuito-ն։

 

Ըստ աղբյուրի՝ արգենտինացին որոշել է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնություն։ «Ալ-Հիլալի» կազմը պետք է համալրեն նաև Մեսսիի երկու նախկին թիմակիցները՝ կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը և պաշտպան Ժորդի Ալբան։ Նմանատիպ տեղեկություն ավելի վաղ հայտնել էր նաև իսպանական ևս մեկ աղբյուր՝ Diario Sport-ը։ Մանրամասներն՝ այստեղ։ 

 

Ըստ լուրերի՝ Մեսսին «Ալ-Հիլալում» տարեկան կվաստակի 400 միլիոն եվրո:

 

Իր հերթին ֆրանսիացի լրագրող Մոհամեդ Բուհաֆսին գրել է, որ արաբական ակումբը, որպեսզի համոզի Մեսսիին տեղափոխվել Սաուդյան Արաբիա, առաջարկներ է պատրաստել Բուսկետսի և Ալբայի, ինչպես նաև ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի համար:

Քաղաքականություն

Պատահարներ