Զելենսկին մահ է խոստացել Ռուսաստանի ղեկավարությանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «վատ կվերջանա»՝ մահ խոստանալով նրանց «ովքեր գտնվում են Կրեմլում», հաղորդում է Operation Z Telegram ալիքը։

 

«Նրանք, ովքեր այնտեղ են՝ Կրեմլում, հավատացեք, վատ ավարտ կունենան։ Չգիտեմ ինչպես, ճիշտն ասած, բայց կուզենայի, որ դա արագ լիներ։ Բայց նրանք հաստատ իրենց մահով չեն մահնա»,- ասել է նա։

 

Միաժամանակ սոցցանցերում սկսեցին լուրեր տարածվել Զելենսկու սեփական առողջական խնդիրների մասին։ Ուկրաինայի նախագահի վերջին ելույթի ժամանակ շատերն ուշադրություն դարձրին նրա ուռած արտաքինի, աչքերի տակ պարկերի, կապտուկների վրա։

Քաղաքականություն