Ներկայացրել եմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը. ԱԽ քարտուղար

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի Մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի անդամներին Բրյուսելում ներկայացրել է վերջին շրջանում Վաշինգտոնում և Բրյուսելում ընթացած հայ-ադրբեջանական բանակցությունների մանրամասները: Այս մասին հայտնում է ԱԽ քարտուղարն իր ֆեսյբուքյան էջում։

 

Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող հարցեր:

 

«Ներկայացրել եմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամը, որը պարունակում է էթնիկ զտման ռիսկեր: Կոչ եմ արել միջազգային հանրությանն արձագանքել՝ վերոնշյալը թույլ չտալու նպատակով»,–գրել է Գրիգորյանը:

 

ԱԽ քարտուղարը նաև կարևորել է հայկական կողմի հանձնառությունը Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

 

Անդրադարձ են կատարել ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացման հարցերին, մասնավորապես՝  Անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրին:

Քաղաքականություն