Ռազմատեխնիկական և տնտեսական նոր պատժամիջոցներ՝ Ռուսաստանի դեմ

ԱՄՆ-ն առաջիկայում կհայտարարի նոր պատժամիջոցներ սահմանելու մասին Ռուսաստանի և Իրանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասնակիցների դեմ։ Համապատասխան հայտարարությունը տարածել է Սպիտակ տունը։

 

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին նշել է, որ պատժամիջոցները ուղղված կլինեն Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական ապրանքների առևտրի ընդլայնմանը։ Նա կրկին մեղադրել է Իրանին անօդաչու սարքերը Ռուսաստանին հանձնելու մեջ:

 

Նշենք, որ նոր պատժամիջոցների մասին է հայտարարվել նաև Եվրամիության կողմից։ Կխստացվեն Ռուսաստանի տարածքով երրորդ երկրներ տարանցման սահմանափակումները երկակի նշանակության ապրանքների համար, ինչպես նաև կազդեն նման ապրանքների արտահանման վրա: 

 

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նշել է, որ վերջին ամիսներին որոշ երկրների հետ ԵՄ առևտրի կտրուկ աճ է նկատվում: 

 

Ընդ որում, անհամապատասխանություն է հայտնաբերվել Եվրամիությունից Ռուսաստանի տարածքով տարանցիկ մատակարարումների և երրորդ երկրներ ապրանքների ժամանման միջև, ուստի ԵՄ-ն հանդես կգա տարանցման հետագա սահմանափակման օգտին։ 

 

Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է` խոսքն այն երկրների մասին է, որոնք ապրանքները գնում են անմիջապես ԵՄ-ից, իսկ հետո Մոսկվային են փոխանցում պատժամիջոցների տակ հայտնված արտադրանքը: 

 

«Մենք կարող ենք արգելել այդ երկրներ մատակարարումները հստակ ապացույցների առկայության դեպքում, որ խոսքը պատժամիջոցների շրջանցման և Ռուսաստան մատակարարումների մասին է»,-ասել է Լայենը:

Քաղաքականություն