Էրդողանի սուլթանությունը դեռևս չի վերջացել. Հունաստանի արտգործնախարար

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է արել։ Անդրադառնալով նախագահական ընտրությունների 2-րդ փուլին՝ նա ասել է, որ Էրդողանի սուլթանությունը դեռևս չի վերջացել, իսկ սոցհարցումներից եզրակացություններ անելը բավականին դժվար է։

 

 Իսկ Հունաստանի հետ ունեցած հարաբերությունների մասին նախարարն ասել է․

 

«Ամեն անգամ ամենալավի հույսն ենք ունենում, սակայն ամենավատին ենք պատրաստվում։ Հունաստանի հետ ուժեղ և բարիդրացիական հարաբերությունը ոչ միայն կարևոր է, այլև միևնույն ժամանակ անհրաժեշտ պայման Թուրքիայի համար, որպեսզի հասնի իր նպատակներին»։

 

Դենդիասը նաև ավելացրել է, որ, չնայած վերջին ժամանակներս Թուրքիայի հետ հարաբերությունները լավացել են, սակայն Թուրքիան պետք է իր նեոօսմանյան քաղաքականությունից վերջնականապես հրաժարվի։ 

Քաղաքականություն