Արոնյանը երկընտրանքի առաջ է կանգնել

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ–ն ներկայացնող Լևոն Արոնյանը երկընտրանքի առաջ է կանգնել` մեկնել Բաքու, թե ոչ։ Twitter–ի իր միկրոբլոգում նա խոստովանել է, որ որպես շախմատիստ ցանկանում է մասնակցել աշխարհի առաջնությանը, բայց որպես հայ մտահոգություններ ունի իր անձնական անվտանգության հարցում։

 

«Երկընտրանքի մեջ եմ. որպես մարդ, որը շատ է սիրում աշխարհի առաջնությունը,կցանկանայի մասնակցել 2023 թվականի աշխարհի առաջնությանը, բայց որպես հայ ինձ ապահով չեմ զգա Բաքու, Ադրբեջան մեկնելիս»,– գրել է շախմատիստը։

 

Նա հավելել է` քանի որ ՖԻԴԵ-ն առաջ է մղում հիբրիդային ձևաչափը, ինքը պատրաստ է խաղալ ցանկացած հնարավոր վայրից։

Հիբրիդային ձևաչափը ենթադրում է, որ շախմատիստը կարող է խաղալ առցանց, բայց այդ ընթացքում գտնվելով հանրային վայրում։

Պատահարներ