Զախարյանի ընտանիքն այլևս դեմ չէ նրա՝ թուրքական ֆուտբոլային ակումբ տեղափոխվելուն

Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի ընտանիքն այլևս դեմ չէ նրա թուրքական ֆուտբոլային ակումբ հնարավոր տեղափոխությանը։ Այս մասին հայտնում է Gezen Dokuz-ը։

 

2023 թվականի ձմռանը ԶԼՄ-ները հայտնում էին, որ 20-ամյա կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Ստամբուլի «Գալաթասարայը»։ 

 

Նշվում էր, որ ակումբները պայմանավորվել են գործարքի շուրջ, սակայն տրանսֆերը չի ավարտվել, քանի որ ֆուտբոլիստի ընտանիքը դեմ է եղել նրա տեղափոխությանը Թուրքիա:

 

Ինքը՝ Զախարյանը, ասել է, որ անձնական պատճառներով չի դիտարկում Թուրքիայի առաջնություն տեղափոխվելու տարբերակը։

Քաղաքականություն

Պատահարներ