ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավարտվել է Չեխիայի պարաաթլետիկայի միջազգային առաջնությունը․ ՀՀ ներկայացուցիչը հաղթանակ է գրանցել

Ավարտվել է Չեխիայի պարաաթլետիկայի միջազգային առաջնությունը, որին մասնակցում էր 163 մարզիկ 15 երկրից։ Հայաստանը ներկայացրել է Սարգիս Ստեփանյանը՝ մասնակցելով F55 դասակարգում՝ գնդի հրում և սկավառակի նետում վարժություններում։ Այս մասին հայտնում են ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայից։

«Սարգիսը երկու մրցաձևերով էլ հաղթանակ տարավ բոլոր մրցակիցների նկատմանբ։ 9,65 սմ արդյունք գնդի հրում և 23,89 սմ սկավառակի նետում վարժություններում՝ զբաղեցնելով առաջին տեղերը։ Այս ցուցանիշով Սարգիս Ստեփանյանը լուծեց իր առջև դրված խնդիրը և անձնական ցուցանիշը ոչ միայն մոտեցրեց «մուտքի նվազագույն ստանդարտին»` վարկանիշին (Minimum entry standard F55 9,50 Paris 2023 World Para Athletics Championships, Paris 2024 Paralympic Games), այլև գերազանցեց այն»,- նշված է գրառման մեջ:

 

Պատահարներ