Ծանրամարտի աշխարհի առաջնությունը չի կայանա Հայաստանում. ընտրվել է Բահրեյնը

Ծանրամարտի աշխարհի 2024 թվականի առաջնությունը չի կայանա Հայաստանում: Այս մասին տեղեկանում ենք «Արմենպրես»-ից։

 

Նշվում է, որ Կուբայի մայրաքաղաք Հավանայում կայացած նիստի ընթացքում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշել է, թե որ երկիրը հաջորդ տարի կհյուրընկալի աշխարհի առաջնությունը։ 

 

Հայտնի է, որ առաջնությունը կկայանա Բահրեյնում:

 

Հիշեցնենք՝ ծանրամարտի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու հայտ էին ներկայացրել նաև Հայաստանն ու Ալբանիան։ Հայաստանն ընթացիկ տարում հյուրընկալել էր ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը Օլիմպիական խաղերի համար վարկանիշային էր:

Պատահարներ