Ավինյանը 50 հազար դոլարանոց ավտոմեքենա է նվեր ստացել․ Hayastan.news

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է 2022 թվականի ունեցվածքի վերաբերյալ  տարեկան հայտարարագիրը։ Hayastan.news-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրից տեղեկանում է, որ Ավինյանը դեռևս 2014-ին ավտոտնակ է նվեր ստացել, 2021-ին գնել է 2014-ին արտադրված Honda մակնիշի ավտոմեքենա, որը հաշվետու տարում վաճառել է 11 հազար դոլարով։

 

Ավինյանն առանձնատուն ունի Երևանում՝ Արաբկիրում, 2022-ին 2021 թվականի արտադրության  Volkswagen մակնիշի ավտոմեքենա է նվեր ստացել, գործարքի մյուս կողմը նշվում է Արմեն Ավինյանի անունը։ Այսինքն ՝ 19 մլն 300 դրամ (շուրջ 50 հազար դոլար) արժողությամբ մեքենան նվիրել է Ավինյանի հայրը։

 

 Hayastan.news-ի տեղեկություններով՝ Ավինյանին նվիրել են սպիտակ Volkswagen iD 4։

 

Ավինյանը բանկային հաշվին ունի 1 մլն 890 հզր դրամ, Էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթներ ունի։

Կանխիկ հայտարարագրել է 3 հազար դոլար, տարվա սկզբին ունեցել է 26 մլն 300 հզր դրամ, տարվա ավարտին այն կազմել է 12 մլն 500 հզր դրամ։ POOLIN ունի՝ 5 մլն 412 հզր դրամի։

 

 Հայրը ևս 11 մլն դրամի գույք է նվիրել Ավինյանին, ինչը հայտարարագրով հայտնի չէ։ «Հայբիզնեսբանկից» փոխառություն ունի 13 մլն դրամ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանից» ստացել է աշխատավարձ 5 մլն 212 հզր դրամ, Երևանի քաղաքապետարարանից 2022-ի սեպտեմբերի 23-ից մինչև տարվա ավարտը ստացել է 3 մլն 700 հզր դրամ աշխատավարձ։

 

Կինը՝ Մարիամ Պահլավունին ունի առանձնատուն, վարում է 2017 թվականի արտադրության Range Rover, որը գնել է 2020-ին, բանկային հաշվին զրո դրամ ունի, կանխիկ՝ 1 մլն 300 հզր դրամ, Տիգրան Ավինյանից նվիրատվություն է ստացել 11 մլն 300 հզր դրամ, սկեսրայից ՝ 19 մլն 640 հզր դրամ։

Քաղաքականություն