ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդիկ են որոշում կայացնողները, ու իրենք կանանց չեն դիտարկում բարձր պաշտոններում. պատգամավոր

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի քննարկումների ժամանակ, երբ ներկայացվում էր Տեսալսողական մեդիայի մասին գործող ՀՀ օրենքով Հանրային խորհրդում և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում  սեռային ներկայացվածության մասին, ըստ որի` առաջարկվող փոփոխությամբ պարտադիր է դառնում 1 սեռի երկու ներկայացուցիչների առկայությունը: ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը իր ելույթում 

անդրադարձել է գենդերային հավասարությանը, կանանց և տղամարդկանց պաշտոններ զբաղեցնելուն: 

 

«Բոլոր ժողովրդավար երկրներում այս պրոցեսը անցել են, և կարծում եմ հասել են նրան, որ օրինակ` Կառավարությունում կանանց ներկայացվածությունը շատ ավելի մեծ է, քան հիմա մեր կառավարությունում 2 կին նախարար ունենք»: 

 

Պատգավավորը նշել է, որ կանանց չեն դիտարկում բարձր պաշտոններում, այլև  դիտարկում են  այն պաշտոններում, որոնք քիչ աշխատաժամանակ, քիչ պատասխանատվություն ունեն: 

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն