Հնարավոր է` Մասկն ու Ցուկերբերգը մենամարտ անցկացնեն Կոլիզեյում

Հնարավոր է` ամերիկացի գործարար, «Tesla» և «SpaceX» ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը և «Meta» ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը մենամարտ անցկացնեն հռոմեական Կոլիզեյում: Տեղեկությունը հայտնում է «TMZ Sports»–ը։

 

Նշվում է, որ Ցուկերբերգի ներկայացուցիչներն այդ մասին հայտնել են UFC-ի նախագահ Դանա Ուայթին: Ուայթի ներկայացուցիչներն իրենց հերթին կապ են հաստատել իտալացի նախարարի հետ։

 

«Ավելի ուշ Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին Ցուկերբերգի հետ կապ է հաստատել հավանաբար «համաշխարհային պատմության մեջ ամենամեծ մարտը» կազմակերպելու հարցով»,– գրում է կայքը։

 

Մասկն իր հերթին գրառում է արել «Twitter»-ում` չբացառելով Կոլիզեյում մենամարտ անցկացնելու հնարավորությունը։

 

 «Meta»–ն ճանաչվել է ծայրահեղական կազմակերպություն և արգելված է Ռուսաստանի Դաշնությունում:

Քաղաքականություն

Պատահարներ