ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մուշեղ Մկրտչյանի տպավորիչ հաղթանակը ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող ազատոճային ըմբիշներից 4-ը դուրս են եկել կիսաեզրափակիչ։ 

 

Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

 

Ըստ հաղորդագրության` կիսաեզրափակիչում մրցագորգ դուրս կգան Լևիկ Միքայելյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (70կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) և 92 կգ Կնյազ Իբոյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ։

 

Ֆեդերացիան նաև մի տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Մուշեղ Մկրտչյանը հաղթում Ադրբեջանը ներկայացնող Տիմուր Գուլմագոմեդովին։

 

Հիշեցնենք, որ ըմբշամարտի երիտասարդական ԵԱ-ն մեկնարկել է հունիսի 26-ին և կտևի մինչև հուլիսի 2-ը:

Քաղաքականություն

Պատահարներ