ԱՄՆ պետքարտուղարը՝ Ստոլտենբերգի լիազորությունների երկարացման մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի լիազորությունների երկարաձգումը: Նրա հայտարարությունը հրապարակվել է Twitter-ում։
 

«Մենք ողջունում ենք դաշինքի` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Յենս Ստոլտենբերգի լիազորությունները երկարաձգելու որոշումը։ Պատմության այս կրիտիկական պահին մեզ կարևոր աշխատանք է սպասում ՆԱՏՕ-ի ամրապնդման ուղղությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։
 

Ավելի վաղ Ստոլտենբերգի լիազորությունների երկարաձգումը ողջունել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը` հայտարարելով, որ մտադիր է շարունակել նրա հետ աշխատանքը ՆԱՏՕ-ի ամրապնդման ուղղությամբ:
 

Ստոլտենբերգն այսօր հայտնել է, որ իր պաշտոնում կմնա ևս մեկ տարի ՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը: Այսպիսով` նորվեգացու լիազորությունները, որն անփոփոխ ղեկավարում է դաշինքը 2014 թվականի հոկտեմբերից ի վեր, չորրորդ անգամ են երկարաձգվում։

Քաղաքականություն

Պատահարներ