Ֆրանսիայի ամբողջ տարածքում անկարգությունները դադարել են․ ՆԳՆ ղեկավար

Ֆրանսիայի ամբողջ տարածքում անկարգությունները դադարել են, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինը Սենատում կայացած լսումների ժամանակ։
 

«Մենք նախանշում ենք ողջ Ֆրանսիայում հանգստության վերադարձը»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ այնուամենայնիվ երկրի ՆԳՆ-ն դեռ մոբիլիզացիայի ուժեղացված ռեժիմում է։
 

Նա նշել է առաջիկա օրերին տեղի ունեցողին ուշադիր հետևելու անհրաժեշտության մասին։ 


Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտարարել է, որ Ֆրանսիայում շարունակվող անկարգությունների հետ կապված իրավիճակն աստիճանաբար կայունանում է։

Քաղաքականություն

Պատահարներ