Ֆրանսիայում ճգնաժամին հնարավոր է անջատեն սոցիալական ցանցերը․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել երկրում ճգնաժամի սրման դեպքում սոցիալական ցանցերն անջատելու հնարավորությունը։ Այս մասին նա հայտարարել է անկարգություններից տուժած քաղաքների քաղաքապետերի հետ զրույցում, փոխանցում է BFMTV-ն։ 

Մակրոնը նշել է, որ պետք է մտածել երիտասարդների շրջանում սոցիալական ցանցերի օգտագործման մասին, ինչպես նաև քննարկել հնարավոր արգելքները։ Նախագահն ընդգծել է, որ իրավիճակի վատթարացման դեպքում պետք է կարողանալ կարգավորել սոցիալական ցանցերը և նույնիսկ անջատել դրանք։ Ընդ որում, Մակրոնը հատուկ ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ այդ հարցի քննարկումը չպետք է իրականացվի «թեժ պահին»։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում վեցօրյա անկարգությունների ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 3625 մարդու, այդ թվում՝ 1124 անչափահասի։ Մինչ օրս 380 ազատազրկման որոշում է կայացվել, և սա վերջնական թիվը չէ։ 

Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են հունիսի 27-ի երեկոյան Փարիզի արվարձաններից մեկում ոստիկանների ձեռքով 17-ամյա դեռահասի սպանությունից հետո։ Դրանք վերաճեցին ոստիկանության հետ բախումների, խանութների ու առևտրի կենտրոնների ջարդերի, կողոպուտների։ 

Քաղաքականություն

Պատահարներ