ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գերեվարված 2 հայ զինծառայողների մասին որոշակի տեղեկատվություն ենք փոխանցել միջազգային կառույցներին. ՄԻՊ

Գերեվարված 2 հայ զինծառայողների մասին որոշակի տեղեկատվություն ենք փոխանցել միջազգային կառույցներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը: 

 

«Մենք փորձել ենք գտնել տարբերակներ նաև  միջազգային կառույցներին որոշակի ինֆորմացիա փոխանցելու համար, որ կարող է արժանահավատ դիտարկվել: Միանգամից ասեմ, որ մեր հիմնական ասելիքն այն է եղել, որ մենք զրուցել ենք հարազատների հետ, մոտավոր պատկերացում ենք կազմել մինչ այդ նրանց ունեցած հեռախոսային խոսակցությունների մասին և քաղաքացուց ստացված տեղեկատվությունը, իրավական ձևակերպումներով, անգլերեն թարգմանությամբ մենք ուղարկել ենք միջազգային կառույցներին»,- նշել է նա: 

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն