«Վագներ»-ը կարող է օգտագործվել Բելառուսի պաշտպանության համար․ Լուկաշենկո

Եթե «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը տեղակայվի Բելառուսում, այն կարող է օգտագործվել երկրի պաշտպանության համար։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն։ 

 

«Արդյոք նրանք կլինեն Բելառուսում և ինչ քանակով, կհասկանանք մոտ ժամանակներում։ Մենք անպայման կտեղեկացնենք այդ ստորաբաժանումների հետ մեր հետագա փոխգործակցության մասին։ Ինձ բացարձակ չի հուզում և չի անհանգստացնում, որ մեզ մոտ կտեղակայվեն որոշակի թվով մարտիկներ»,- հայտարարել է Լուկաշենկոն։ 

 

Նա ընդգծել է, որ եթե դա տեղի ունենա, ապա «որոշակի պայմաններով»։ 

 

«Գլխավոր պայմանն այն է, որ եթե մեզ անհրաժեշտ լինի այդ ստորաբաժանումն օգտագործել պետության պաշտպանության համար (եթե նրանք այստեղ լինեն), այն անմիջապես կակտիվանա ցանկացած ուղղությամբ»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Քաղաքականություն