Ադրբեջանական ՀԿ-ները բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին

Ադրբեջանական 20-ից ավելի hասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվականները։ 

 

Հաղորդվում է, որ նամակում նրանք պահանջել են դադարեցնել հանքարդյունաբերության աշխատանքները: Ըստ ՀԿ-ների՝ սրանով իրականացվում Է միջազգային բնապահպանական նորմերի և ստանդարտների, տարածաշրջանի բնակչության իրավունքների խախտում։ 

 

«Պարոն վարչապետ, մենք՝ Ադրբեջանական Հանրապետությունում գործող ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, դիմում ենք Ձեզ սույն նամակով՝ հայտնելով մեր խորը մտահոգությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող աշխատանքների հետևանքով առաջացած լուրջ էկոլոգիական ճգնաժամի կապակցությամբ։ Սրանով խաթարվում  է Հարավային Կովկասում բնապահպանական կայունությունը»,- նշված է բաց նամակում։ 

 

Նշենք, որ բաց նամակը բավականին ծավալուն է, սակայն Auroranews-ը ներկայացրել է հիմնական միտքը։ 

 

Հատկանշական է նաև այն, որ «մտահոգները» բաց նամակում նշում են, որ շահագործելով հանքավայրերը վատթարանում է Սյունիքի բնակիչների առողջությունն ու խախտվում նրանց իրավունքները։ Նրան փորձում են տպավորություն ստեղծել, թե հայերի հանդեպ ատելությամբ լցված ազերիներն ավելի շատ են մտածում սյունեցիների առողջության մասին, քան մենք՝ հայերս։ 

Քաղաքականություն