ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մյասնիկյան պողոտայում նախատեսվում է դարձափոխային երթևեկություն կազմակերպել

Խցանումները մեղմելու նպատակով Մյասնիկյան պողոտայում նախատեսվում է դարձափոխային երթևեկություն կազմակերպել։ Առավոտվա և երեկոյան ժամերին հավելյալ գիծ կավելացվի:

 

(«Դարձափոխային երթևեկություն»․ ճանապարհի այն հատվածի սկիզբը, որտեղ մեկ կամ մի քանի գոտիներով երթևեկության ուղղությունը կարող է փոխվել հանդիպակացի)։

 

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը հայտնել է, որ այլ տեխնիկական միջոցներ էլ են փորձում ներդնել՝ «նյուջերսիները».

 

«Դարձափոխային երթևեկությունն՝ առանց «նյուջերսիների» տեղադրման ու փոփոխության, մոտ 30%-ով ավելացնում է ՃՏՊ-ների թիվը, ուստի տեխնիկական միջոց ենք ավելացնում, որ չունենանք այդ խնդիրը»։

 

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկել է քննարկել ամենակարճ ու պրակտիկ ճանապարհը։

Քաղաքականություն

Պատահարներ