Վերլուծաբանները հաշվել են այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի կրած կորուստները

2023թ. հունվար-հուլիսին Ադրբեջանի զինված ուժերի կորուստները կազմել են 44 զինծառայող։ Մարտական պայմաններում զոհվել է 9 զինվորական, մնացած 35 կորուստները ոչ մարտական են։ Այս մասին հայտնում է Ռազմական հետազոտությունների կասպյան ինստիտուտը (CDSI)։

 

Հաղորդվում է, որ 2023թ. առաջին 7 ամիսներին Ադրբեջանի կորուստները կազմել են 44 զինծառայող, տեղեկացրել է CDSI-ն մամուլի հաղորդագրությունում։ Ինստիտուտի տվյալներով՝ 9 մարդ զոհվել է մարտական պայմաններում, 2-ը՝ ականների վրա պայթելուց։

 

Մնացած 35 զինծառայողները մահացել են ոչ մարտական իրադրությունում, այդ թվում 4-ը՝ ՃՏՊ հետեւանքով, 7-ը՝ տարբեր հիվանդություններից, 2-ը՝ զինված հարձակումից, 1-ը՝ ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հետեւանքով, 1-ը՝ անզգուշության պատճառով, 3-ը՝ դժբախտ պատահարներից։ 17 զինծառայող ինքնասպան է եղել։

 

28 մահացած զինվորական ծառայել է պաշտպանության նախարարությունում, 8 զինծառայող՝ պետական սահմանապահ ծառայությունում, 3-ը՝ ԱԻՆ-ում, 2-ը՝ ներքին զորքերում, 1-ը՝ ռազմավարական օբյեկտների պաշտպանության վարչությունում, 1-ը՝ արդարադատության նախարարությունում, 1-ը՝ թվային զարգացման եւ տրանսպորտի նախարարության ռազմականացված պահպանության վարչությունում։

 

24 մահացածներ շարքային էին, 6-ը՝ սպա, 4-ը՝ ժամկետանց ծառայության զինվորներ, 3-ը՝ ենթասպաներ, 1-ը՝ սերժանտ, 3-ը կուրսանտ։ Երեքի անձը պարզել չի հաջողվել, նշվել է CDSI-ի հաղորդագրությունում։

Քաղաքականություն

Պատահարներ