ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում ՊՆ-ի դիմաց. իրավիճակը լարված է

44-օրյա պատերազմում անհետ կորած «Քիմիկների զորամասի» զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անցկացնում Պաշտպանության նախարարության դիմաց՝ պահանջելով հանդիպում նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

 

Հիշեցնենք, որ երեկ անհետ կորածների ծնողների հետ է հանդիպել ՊՆ նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, սակայն ծնողները պահանջել են հանդիպում Պապիկյանի հետ: Հանդիպումը նախատեսված էր այսօր, սակայն նախարարությունը հետաձգել էր այն՝ թողնելով վաղվա։

 

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ «Քիմիկների» զորամասի զինծառայողներին հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ՝ մարտական առաջադրանքի եւ սխալ հրամանի  պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ: Այս ամենի հետեւանքով Աբգարյանի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդը անհայտ կորած են։ Դեպքի առնչությամբ մեղադրյալի կարգավիճակ ունեն մի քանի բարձրաստիճան զինվորականներ, որոնց թվում է՝ գեներալ Անդրանիկ Մակարյանը:

Քաղաքականություն

Պատահարներ