Թայլանդի վարչապետը կոչ է արել արգելել կանեփի օգտագործումը լիցքաթափվելու նպատակով

Թայլանդի վարչապետ Սեթհա Թավիսինը կոչ է արել արգելել կանաբիսի օգտագործումը հանգստի համար: Այս մասին նա հայտարարել է  լրագրողներին՝ ընդգծելով, որ իր ղեկավարած կառավարությունն աջակցում է մարիխուանայի օգտագործմանը միայն բժշկական նպատակներով։ 

«Մարիխուանայի նկատմամբ քաղաքականությունը վերաբերելու է դրա բժշկական նպատակներով  օգտագործմանը։ Ինչ վերաբերում է լիցքաթափող օգտագործմանը, ես համաձայն չեմ դրա հետ»,- նրա խոսքերն է մեջբերում Bangkok Post-ը։ 

Կանխատեսվում է, որ Թայլանդում  առաջիկա մի քանի տարիների ընթացքում մարիխուանայի արտադրությունը կհասնի 1,2 միլիարդ դոլարի, և 2022 թվականին դրա օրինականացումից հետո երկրում  հազարավոր ձեռնարկություններ են ի հայտ գալիս, որոնք զբաղվում են  կանաբիոիդներ պարունակող կանեփի  աճեցմամբ: 

2018 թվականին Թայլանդն օրինականացրել է մարիխուանան բժշկական օգտագործման համար։ Անձնական օգտագործման համար կանեփի աճեցումն օրինական է դարձել 2022 թվականի հունիսին։ Այնուամենայնիվ, Թայլանդում արգելված է մարիխուանա ծխելը հասարակական վայրերում։ Օրենքը խախտողներին կարող է սպառնալ մինչև 25 հազար բաթ (700 դոլար) տուգանք, ինչպես նաև մինչև երեք ամիս ազատազրկում։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ