ԱԱԾ-ի կողմից ձերբակալվածներից մեկը բարձրաստիճան զինվորականի որդի է. ArmLur

ԱԱԾ -ի կողմից ձերբակալվել է բարձրաստիճան պաշտոնյաի որդի, որը մաքսային աշխատող է, ԳՇ պետի նախկին տեղակալ։ Այս մասին հայտնում է ArmLur.am-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

 

Կայքը հայտնում է, որ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին տեղափոխել են հիվանդանոց, վերջինիս Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի օպերատիվ խմբի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ժորա Սողոմոնյանն է:

 

Ավելի վաղ սկզբնաղբյուր կայքին հղումով հայտնել էինք, որ ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Սերգեյ Մանուկյանին, օպեր գծով տեղակալին և մաքսային մեկ աշխատակցի, որ ՊՆ գեներալի որդի է, ԱԱԾ- դիմակավորված անձինք ձերբակալել են։

 

Աշխատակիցները նրանց ձեռնաշղթաներով տարել են օդանավակայանից։

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ