Թալանել են Շիրակի թեմի առաջնորդի բնակարանը

Օրերս անհայտ անձը կամ անձինք մտել են Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի բնակարան ու գողություն կատարել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է արքեպիսկոպոսը։

 

«Չգտնելով արժեքավոր իրեր` տարել են ինձ համար մեծ արժեք ներկայացնող հուշանվերներ, հուշամեդալներ ու լանջախաչեր։ Կոտրել են դուռ ու պահարան»,– ասել է թեմակալ առաջնորդը։

 

Գողություն կատարած անձը կամ անձինք օգտվել են այն հանգամանքից, որ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը եղել է արձակուրդում և մոտ մեկ ամիս բացակայել է երկրից։

 

Գործով զբաղվում են իրավապահները։

Պատահարներ