Պետրակովը հրապարակել է Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի հետ խաղում

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է թիմի մեկնարկային կազմը Լատվիայի հետ Եվրոպայի 2024թ.առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի խաղում:

 

Ազգային թիմի մեկնարկային կազմում Ռիգայում խաղադաշտ դուրս կգան Oգնեն Չանչարևիչը, Նաիր Տիկնիզյանը, Ստյոպա Մկրտչյանը, Վարազդատ Հարոյանը, Գեորգի Հարությունյանը, Արտակ Դաշյանը, Ուգոչուկվու Իվուն, Էդուարդ Սպերցյանը, Տիգրան Բարսեղյանը, Լուկաս Սելարայանը և Նորբերտո Բալեկյանը:

 

Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լատվիա հանդիպումը կկայանա Ռիգայում հոկտեմբերի 12-ին և կմեկնարկի 

 

Երևանի ժամանակով 20:00-ին: Խաղը սպասարկելու է Սլովակիայի մրցավարական բրիգադը ՝ Ռադե Օբրենովիչի գլխավորությամբ: Նշենք, որ ընտրական փուլի 6 տուրից հետո Հայաստանի հավաքականը 7 միավորով G խմբում զբաղեցնում է երրորդ տեղը:

 

Քաղաքականություն

Պատահարներ