ՀՀ առանձին լեռնային հատվածներում թաց ձյուն է սպասվում

Երևանում նոյեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Մարզերում այսօր կեսօրից հետո, նոյեմբերի 11-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին լեռնային հատվածներում՝ թաց ձյուն։

 

Նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, նոյեմբերի 10-ի ցերեկը, 14-ին, 15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

 

Քաղաքականություն