Հայաստանի երկնքում կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը

Նոյեմբերի 17-18-ի գիշերը Հայաստանի երկնքում կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը։ Մեկ ժամում հնարավոր կլինի դիտել 12-15 ասուպ: Այս մասինհայտնում է Բյուրականի աստղադիտարանը։


«Լեոնիդների ասուպային հոսքը դիտվում է ամեն տարի նոյեմբերի 8-22 ընկած ժամանակահատվածում՝ առավելագույն փուլի մի փոքր տատանումներով։ Ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը, Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով, հանդիպում է որպես կանոն գիսավորների կողմից առաջացրած երկնաքարերի խմբի և,մեծ արագությամբ թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում է և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում: Լեոնիդներն ունեն բավականին մեծ արագություն՝ միջինում 72 կմ/վ, և երկնքում թողնում են կանաչավուն հետքեր: Դրանց չափերը կարող են հասնել 9 մմ-ի, իսկ զանգվածը՝ մինչև 85 գրամի»,- նշվում է հաղորդագրության մեջ: 


Ասուպների հեղեղ դիտվել է 1999թ-ին, ապա շարունակվել 2000-2002 թվականներին, իսկ հաջորդը սպասվում էր 2032թ-ին: Սակայն ասուպների աճ կարող է դիտվել և այլ տարիներին:


Լեոնիդների ասուպային հոսքը հայտնաբերվել է 1833թ. նոյեմբերի 12-13-ի գիշերը, ինչն էլ համարվում է ասուպային աստղագիտության ծնունդը:

Քաղաքականություն