Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը տեղափոխվել է չինական ակումբ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ, պաշտպան, 31-ամյա Վարազդատ Հարոյանը պաշտոնապես միացել է չինական «Ցինդաո Վեսթ Քոսթ» ֆուտբոլային ակումբին։

Այս մասին հայտնում են չինական լրատվամիջոցները։

Նշենք, որ Հարոյանը մինչ այս խաղում էր ղազախական «Աստանա» ակումբում։ Նախկինում հայ պաշտպանը հանդես էր գալիս «Ուրալ» և «Տամբով» ակումբներում։

Հարոյանը Հայաստանի ազգային հավաքականում ընդգրկվել է 2011 թվականից և տարիներ անց դարձել հավաքականի ավագ:

Քաղաքականություն

Պատահարներ