Վթար Վորոնեժի շրջանում․ հայկական համարանիշով միկրոավտոբուսի վարորդը տեղում մահացել է
Այսօր գիշերը ժամը 04։45-ին, Վորոնեժի շրջանում իրար են բախվել «Pegarus» մակնիշի ավտոբուսը և Հայաստանից Մոսկվա գնացող «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսը։ Ինչպես հայտնում է «ТАСС» գործակալությունը՝ հայկական համարանիշով «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսում 9 ուղևոր է եղել։ Միկրոավտոբուսի ազգությամբ հայ վարորդը տեղում մահացել է, ուղևորներից երկուսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ «Pegarus» մակնիշի ուղևորափոխադրող ավտոբուսում 25 հոգի է եղել, վիրավորներ չկան։

Քաղաքականություն

Պատահարներ