Իսկ դուք ասում եք՝ զրո կոռուպցիա․ Գագիկ Միրիջանյանը Ժամանակ օրաթերթից հերքում է պահանջում
Արմավիրի նախկին մարզպետ, առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանը հերքում է պահանջել «Ժամանակ» օրաթերթից այսօր առավոյան արած մի հրապարակման համար, որում նախկին փոխնախարարը մեղադրվում էր լիազորությունների չարաշահման մեջ։ «Այսօր առավոտյան ծանոթացա այս հրապարակման կոչ եմ անում «Ժամանակ» լրատվական միջոցին անհապաղ հերքել ամբողջովին սուտ և հնարած տեղեկատվություն այլապես իմ կողմից կհետևեն համապատասխան միջոցներ ինձ զրպատելու համար: Այլ լրատվամիջոցներին կխնդրեի սուտ լուրը չտարածեն»,- գրել է նա: Հիշեցնենք, որ օրաթերթը, մասնավորապես, գրել էր․ «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից անցած տարվա հունիսին Արմավիրի մարզպետ նշանակված առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանը իր պաշտոնավարման ընդամենը 4 ամսվա ընթացքում հասցրել է օգտվել պաշտոնից եւ սեփականություն հետ գցել: Միրիջանյանն իրենով է արելԷջմիածնի ծննդատան առաջին հարկի մի զգալի հատվածը եւ այնտեղ մասնավոր կլինիկա բացել:

Քաղաքականություն